Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Օլանդը «Շառլ դե Գոլ» ավիակիրն ուղարկել է Պարսից ծոց

Օլանդը «Շառլ դե Գոլ» ավիակիրն ուղարկել է Պարսից ծոց
05.12.2015 | 12:32

Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակիրը մի քանի օրից կվերատեղակայվի Պարսից ծոցում՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ավիակրի տախտակամածից՝ հայտնում է France-Presse-ը։ Մինչ այդ ավիախումբը կշարունակի մասնակցել հատուկ գործողությանը՝ իրականացնելով ռազմական թռիչքներ։ Ավիակիրը Միջերկրական ծովի արևելյան ափ էր հասել նոյեմբերի 22-ի գիշերը։ Դրա կազմում են 18 Rafale-M կործանիչներ, 8 Super Etendard արդիականացված կործանիչ-ռմբակոծիչներ, 2 E-2C «թռչող ռադարներ», 2 SA.365N Dauphin ուղղաթիռներ, մեկական SA.319B Allouette III և AS.332 Super Puma ուղղաթիռներ։ Միջերկրական ծով ժամանելով՝ ավիակիրը համակարգել է գործողությունները տարածաշրջանում գտնվող ռուսական ռազմածովային նավատորմի նավերի հետ, որի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների միջև նոյեմբերի 17-ին:

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ